Հայաստանի երկինքը մռայլվել է. այս շաբաթը դարձյալ անձրևային կլինի. եղանակի տեսություն

Ամպամած ու անձրևոտ եղանակը կպահպանվի առաջիկա օրերին, բայց օդի ջերմաստիճանը կբարձրանա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում մայիսի 4-7-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայաստանի երկինքը մռայլվել է. այս շաբաթը դարձյալ անձրևային կլինի. եղանակի տեսություն

Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-5-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում մայիսի 4-7-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 8-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Մայիսի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի +20-ից +22, երեկոյան՝ +15-ից +17 աստիճան:

Ինքնամեկուսացվածներն ավելի խիստ կհսկվեն. Ավինյանը հայտնել է, թե ինչ են մտադիր անել