ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik.Հայաստանում տեղաշարժի ակտիվացման պայմաններում դիմակների դեֆիցիտ չի առաջանա: Այսօր հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ համատեղ անցկացվող ուղիղ եթերում:
«Հայաստանում կան բավականաչափ դիմանկներ՝ անհրաժեշտ անվտանգությունն ապահովելու համար: Այս ընթացքում նաև մեծ թվով դիմակներ են ներկրվել Հայաստան»,- ասաց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ Հայաստանում մեկնարկում է դիմակների լայնածաված արտադրություն:
Վարչապետի տեղեկություններով՝ նոր բացվող արտադրամասն օրական 200 000 դիմակ կարտադրի:
Պաշտոնյաները՝ Տավուշի մարզպետին վկայակոչելով, հայտնեցին նաև, որ մարզում գտնվող արտադրամասը վաղն արդեն կսկսի գործել:
Քանի՞ բժիշկ է վարակվել կորոնավիրուսով. նախարարը թվեր է հրապարակել