Սևանում կորած 32-ամյա տղամարդուն փրկարարները չեն գտել

Սևանա լճի ափին հայտնաբերվել են 32-ամյա քաղաքացու ավտոմեքենան և հագուստը: Մեկ շաբաթ անընդմեջ փրկարարները լճում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Մայիսի 3-ին, ժամը 10:00-ին փրկարարները վերսկսել են օրեր առաջ Սևանի թերակղզու տարածքում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները: Հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթական որոնողական աշխատանքներն այսօր ևս ավարտվել են անարդյունք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը:

Երևանում «Audi»-ին բախվել է էլեկտրասյանը. վարորդն ու նրա 5-ամյա որդին հիվանդանոցում են

Քաղաքացու կորստի մասին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է տացել ապրիլի 27-ին, ժամը 10:10-ին: Կորած քաղաքացին Աբովյան քաղաքի 32-ամյա բնակիչ Վոլոդյա Վ.-ն է: Նույն օրը Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտ հայտնաբերվել էին նրա ավտոմեքենան և հագուստը, ինչից հետո լճում որոնողափրկարարական աշխատանքներ են սկսել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի փրկարարները:

Շուրջ մեկ շաբաթ պարբերաբար իրականացրած որոնումների արդյունքում ջրահեղձված քաղաքացին չի հայտնաբերվել։

Այսօր՝ հերթական անարդյունք փորձից հետո, որոշում է կայացվել դադարեցնել որոնողական աշխատանքները:

11-րդ հարկից ընկած տղաների հայրը գործարար է․մանրամասներ Մոսկվայի սարսափելի ողբերգությունից