Հղիությունն ու ծննդաբերությունը համավարակի ժամանակ․ լուսանկարներ, որոնք անտարբեր չեն թողնի

Sputnik

COVID-19-ը վտանգավոր չէ առողջ հղիների համար, սակայն ռիսկային է այն կանանց համար, որոնք սրտանոթային համակարգի, շնչուղիների, շաքարային դիաբետի, էնդոկրինային համակարգի խախտումների ու քաղցկեղի հետ կապված խնդիրներ ունեն։

Ինչպես պետք է հղիները պաշտպանվեն կորոնավիրուսից

Որպես կանոն կորոնավիրուսով հիվանդ հղիները առողջ երեխաներ են ունենում։ Բժշկական պրակտիկայում դեռևս չեն գրանցվել դեպքեր, երբ  վարակը մորից պտղին անցնի ընկերքի միջով։ Սակայն կարծիք կա, որ կորոնավիրուսով պտուղի մոտ գենետիկ խախտումներ են առաջացնում։

Եթե հղիության ժամանակ երեխան մոր օրգանիզմով պաշտպանված է վարակից, ապա ծնվելուց հետո փոքրիկի օրգանիզմը ստիպված է ինքնուրույն պայքարել կորոնավիրուսի դեմ։

Այս պահին բժիշկները չեն արգելում СОVID-19-ով վարակված մայրերին կրծքով կերակրել, քանի որ հաստատված չէ, որ վարակը կարող է կաթի միջոցով փոխանցվել։

28 երեխա, 4 հղի. Թորոսյանը բացառիկ մանրամասներ է հայտնել կորոնավիրուսի թեմայով

1 / 16
Կորոնավիրուսով վարակված կինը և իր նորածին դուստրը, Բրյուսել, Բելգիա
2 / 16
Ամուսինները նորածին երեխայի հետ հեռանում են հիվանդանոցից, Ռոնդա, Իսպանիա
3 / 16
Ընտանիքը ցույց է տալիս հարևաններին նորածին երեխային, Ռոնդա, Իսպանիա
4 / 16
Բուժաշխատող ամուսիններն սպասում են իրենց առաջնեկին, Շվեյցարիա
5 / 16
Բուժաշխատողն ու նորածինը, Ուհան, Չինաստան
6 / 16
Տղամարդը նայում է իր զարմուհուն, Մեծ Բրիտանիա
7 / 16
Նորածինները պաշտպանիչ դիմակներ են կրում, Ջակարտա, Ինդոնեզիա
8 / 16
Տղամարդը առաջին անգամ տեսնում է իր զարմիկին, ԱՄՆ
9 / 16
Նորածինը՝ ծննդատանը, Ջակարտա, Ինդոնեզիա
10 / 16
Հղի կնոջ մոտ սկսվել են երկունքի ցավերը զբոսանքի ժամանակ, Տեխաս նահանգ, ԱՄՆ
11 / 16
Բուժքույրն ու նորածինը, Նաջաֆ, Իրաք
12 / 16
Կինն ու իր նորածին երեխան, Կոստա Ռիկա, Մեքսիկա
13 / 16
Պաշտպանիչ դիմակներով մարդիկ Սիմֆերոպոլում
14 / 16
Բուժքույրերն ու նորածինները, Բանգկոկ, Թաիլանդ
15 / 16
Կինը ցույց է տալիս երեխային բարեկամներին, Նյու Յորք, ԱՄՆ
16 / 16
Հղի կինը հյուրանոցում, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա