ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 3-ին, ժամը 14:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղից դեպի վանք տանող ճանապարհին երեխան ընկել է ձորը (մոտ 3 մ):
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, դեպքի վայր մեկնած փրկարարները Հաղարծնի վանքին հարակից ձորից դուրս են բերել 11 տարեկան Գագիկ Թ.-ին և մոտեցրել շտապօգնության մեքենային:
Երեխան տեղափոխվել է Բերդ քաղաքի հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Խոշոր վթար «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց. տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է