Արթուր Վանեցյանը քաղաքական խոշոր իրադարձություններ է կանխատեսում

ԱԱԾ նախկին տնօրենը շնորհավորել է լրագրողներին մասնագիտության տոնի առթիվ ու կանխատեսել, որ առաջիկայում նրանց աշխատանքն ամենապահանջվածն ու ամենագնահատվածն է լինելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորել է մամուլի ազատության օրվա առթիվ և մի քանի ուղերձ փոխանցել լրագրողներին:

Վարչապետի մամուլի խոսնակը խոստացել է մեկնաբանել իրեն դատի տալու՝ Վանեցյանի որոշումը

Վանեցյանը նշել է, որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ լրատվամիջոցները կանգ չեն առնում ո՛չ ճնշումների և ո՛չ էլ արհեստական դժվարությունների առջև ու վճռական կերպով կյանքի են կոչում իրենց առաքելությունը։
Վանեցյանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին իրենց աշխատանքի համար ու մաղթել ստեղծագործական նոր վերելքներ, մեծ տպաքանակներ և լայն լսարան:

«Հաշվի առնելով վերջին ներքաղաքական զարգացումները, համոզված եմ, որ մոտ ապագայում մեզ սպասվում են քաղաքական խոշոր իրադարձություններ, որտեղ ձեր աշխատանքն ամենապահանջվածն ու ամենագնահատվածն է լինելու»,- կանխագուշակել է Վանեցյանը:

Քեռյան. «Իշխանությունները լուրջ են ընդունում Վանեցյանից եկող վտանգը»

Հիշեցնենք՝ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել էր 2019թ-ի սեպտեմբերին: Իսկ 2020թ-ի փետրվարին նա հայտարարել էր քաղաքական կուսակցություն հիմնելու իր մտադրության մասին: