ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Վայոց Ձորի մարզի «Վարդանես» կոչվող տարածքի հանդամասերից մեկում անհայտ տեսակի օձը խայթել է տեղի բնակիչներից մեկին: Տեղեկությունը հայտում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է մայիսի 1-ին, ժամը 10:36-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը. ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով՝ մոտ 1 կմ:
Ողբերգական դեպք Գորիսում. 17-ամյա տղա է հոսանքահարվել
ԱԻՆ–ի աշխատակիցները Գայանե Ե.-ին (ծնված 1973 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Կնոջը տեղափոխել են Եղեգնաձորի բուժկենտրոն։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Կրակոց Երևանում. Սարի թաղից հիվանդանոց են տեղափոխել քրեական աշխարհում ճանաչված երիտասարդի