Պայթյուն Շիրակի մարզի գազալցակայաններից մեկում. 40 տարեկան տղամարդ է մահացել

Գազալցակայանում պայթյունի հետևանքով վնասվել են նաև այդ պահին լիցքավորվող ավտոմեքենան ու լիցքավորման պաշտպանիչ պատերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Շիրակի մարզի Աշոցք համայնքի Սեպասար վարչական տարածքում «Բեռնեցյան Ասքանազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում այսօր` ժամը 21։00–ի սահմանում, Կարեն Մանուկյանին պատկանող ՎԱԶ-2121 մակնիշի 11 OՍ 224 համարանիշի ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել:

Երևանում հոր և որդու վրա կրակոցներ արձակելու կասկածանքով 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել

Պայթյունի հետևանքով մահացել է գազալցակայանի աշխատակից, լիցքավորող, 1980 թվականին ծնված Միքայել Վազգենի Թովմասյանը: Ինչպես Sputnik Արեմենիային տեղեկացրեց ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը, պայթյունի հետևանքով վնասվել են նաև այդ պահին լիցքավորվող ՎԱԶ-2107 մակնիշի 36 QV 984 համարանիշի ավտոմեքենան և լիցքավորման պաշտպանիչ պատերը:

«Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Պայթյունը հրդեհով չի ուղեկցվել»,- հայտնեց նա:

Ավազակային հարձակում Լոռու մարզում. թալանել են 75–ամյա կնոջը

Ավելացնենք, որ դեպքի հանգամանքները ճշտվում են, տարածքում աշխատում են ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբն ու ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները:

Դանակահարություն Երևանում. 17-ամյա տղան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց