ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Ֆրանսիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան, հայ բռնցքամարտիկներ Վիկ Դարչինյանը, Արթուր Աբրահամը և մի շարք այլ մարզիկներ միացել են «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կազմակերպած «Միասին մենք կարող ենք» բարեգործական համերգի շրջանակում անցկացվելիք բարեգործական աճուրդին: Տեղեկությունը հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Համերգին կմասնակցեն ավելի քան 60 մշակութային գործիչներ Երևանից, Լոս Անջելեսից, Լաս Վեգասից, Մոսկվայից, Բեյրութից, Բրյուսելից, Սիդնեյից, Երուսաղեմից, Տորոնտոյից:
Օրինակ` Մխիթարյանը նվիրաբերել է իր ստորագրությամբ մարզաշապիկը: Մեկնարկային գինը 800 դոլար է:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 125-ով և հասել 2273–ի
Նշենք՝ աճուրդի ողջ հասույթը կուղղվի Հայաստանում Covid19 -ի դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ աջակցելու առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 3.4 միլիոնի սահմանը