ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ճանաչված սննդաբան Լիլիթ Բաբասյանը (Բասյան) Instagram–ի իր էջում հուզիչ գրառում է արել, և տողատակերից պարզ է դառնում, որ Լիլիթը ոչ միայն հաստատում է իր ամուսնալուծության փաստը, այլև մատնանշում, որ բաժանության պատճառը եղել է դավաճանությունը։
Ինչպես Նարինեն 10 օրում նիհարեց և դարձավ Լիլիթ Բաբասյանի հայտարարած մարաթոնի հաղթողը
«Ուզում եմ ձեզ իմ կյանքից մի դրվագ պատմել. ես ինձ չեմ խղճում և չեմ սիրում, երբ ինձ խղճում են։ Ցանկացած իրավիճակում առաջին հերթին ինձ եմ մեղադրում։ Երբ ինչ-որ բան է լինում կամ ինձ դավաճանում են, ինձ եմ մեղադրում, որ թույլ եմ տվել ինձ հետ այդպես վարվել։ 2019-ի ավարտը մեծ հետք թողեց ինձ վրա. կարելի է ասել` ես նորից ծնվեցի, նախկին Լիլիթը մնաց այնտեղ՝ 2019-ում։ Պիտի խոստովանեմ, որ ամեն գիշեր ինձ ուտում են այդ մտքերն ու ցավը։ Չեմ կարող ասել, որ ես չեմ ներել կամ սրտումս հետք եմ թողել։ Ցավոք, թե բարեբախտաբար, ես չեմ կարողանում ատել մարդկանց։ Առավելագույնը կարող եմ զայրույթից վիրավորել, բայց դրա համար էլ հետո փոշմանում եմ. չէ՞ որ մարդու համար մեծագույն պատիժն արհամարհանքն է»,–գրել է Լիլիթը։
Նա շեշտել է, որ չի ուզում իրեն ասեն` ուժեղ կին է կամ խղճան։ Սննդաբանն ամեն ինչի հասել է իր աշխատասիրության շնորհիվ։
«Ծրագրերումս բնակարան գնելն է, որը կլինի իմ և Ալեքսիս տունը։ Չգիտեմ՝ հետագայում ինչ կտա ինձ ճակատագիրը, բայց գիտեմ, որ ցանկացած ուղի կանցնեմ արժանապատվորեն։ Մարդիկ, որոնք ինձ հետ են, կարևոր չէ՝ որտեղ են, ես մինչև վերջ նրանց հետ եմ... Ես այլևս չեմ վախենում կորցնել մարդկանց, չեմ վախենում լինել քննադատված, չեմ վախենում դեմ գնալ բոլորին»,–գրել է Լիլիթը։
«Ուժեղ կնոջ խոսքեր». ինչպես է Լիլիթ Բաբասյանը հաղթահարում բարդ իրավիճակները
Հիշեցնենք` դեռևս 2019 թվականի վերջին սոցցանցերում և մամուլում լուրեր տարածվեցին, որ դերասան Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բաբասյանն այլևս միասին չեն։ Զույգի բաժանման մասին սկսեցին խոսել, երբ Լիլիթն իր ծննդյան 27-րդ տարեդարձը որոշեց նշել ընտանիքից հեռու՝ ԱՄՆ-ում: Լիլիթը սոցցանցային իր էջերից ջնջեց ամուսնու հետ բոլոր լուսանկարներն ու փոխեց ազգանունը` Բաբասյանից դառնալով Բասյան։
Զույգը չցանկացավ որևէ կերպ մեկնաբանել տարածված լուրերը` ո՛չ հերքելով , ո՛չ հաստատելով դրանք։
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր 2012 թվականին։ Նրանք մեկ որդի ունեն, որն արդեն 5 տարեկան է։