Արդեն մի քանի օր է` Միացյալ Նահանգների արևմտյան ափի ջրերը լույսով են պատվել։ Սա կատակ չէ, այլ սովորական երևույթ, որը նախկինում վերագրում էին գերբնական ուժերին։
Միայն 18-րդ դարում մարդիկ պարզեցին, որ ծովի որոշ բնակիչներ մթության մեջ լուսավորվելու հատկություն ունեն։
ԱՄՆ-ում սերֆերները սահել են նեոնային ալիքների վրայով. տեսանյութ
Սան Դիեգոյի ծովափի մերձակայքում նեոնային լույսերով ողողված ալիքներն առաջանում են բիոլյումինեսցենտ պլանկտոնային դինոֆլագելյատների ավելցուկի շնորհիվ։
Երկիր մոլորակի կողքով հսկայական աստերոիդ է անցել. տեսանյութ
Այս տարի դրանց քանակն անհավանական մեծ է, քանի որ ծովափի այցելուների քանակը կտրուկ նվազել է։ Սա պարադոքս է, չէ՞ որ լուսավորվող ջրի սիրահարները մշտապես հավաքվում են` դիտելու այդ երևույթը, իսկ այսօր աշխարհը կարանտինի մեջ է, և շատ քչերին բախտ կվիճակվի անձամբ տեսնելու բնության այս հրաշքը։