Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի, հետո նորից կբարձրանա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին տեղումներից չենք խուսափեի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Մայիսի 2-6-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի, հետո նորից կբարձրանա. եղանակի տեսություն

«Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 2-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 3-5-ի ցերեկը նույնքան կբարձրանա»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում նույնպես մայիսի 2-6-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +17-ից +19–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +8 աստիճան։

Ռեստորաններն ու սրճարանները կգործեն, բայց միայն բացօթյա տարբերակով. նոր որոշում