Ավազակային հարձակում Լոռու մարզում. թալանել են 75–ամյա կնոջը

Դիմակավորված անձինք ներխուժել են տարեց կնոջ տուն և գումար, ոսկյա մատանի ու որսորդական հրացան գողացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Լոռու մարզի Արևաշող գյուղում բնակվող 75-ամյա մի կին ավազակային հարձակման զոհ է դարձել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ ոստիկանությունից` հայտնելով, որ այս պահին քննիչներն աշխատում են հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ողբերգական դեպք Գորիսում. 17-ամյա տղա է հոսանքահարվել

Դեպքի վերաբերյալ մանրամասներ է հայտնում shamshyan.com–ը։

«Երեկ՝ մայիսի 1-ին, 02։40-ի սահմանում ոստիկանության Սպիտակի բաժինն ահազանգ է ստացել Արևաշող գյուղի բնակիչ, 75-ամյա Ղուշիկ Մ-ից։ Նա հայտնել է, որ ժամը 01։00-ի սահմանում 2 դիմակավորված անձինք մտել են իր տուն և դանակի սպառնալիքի տակ պահանջել գումար, ոսկի»,–գրում է կայքը։

Դիմակավորված անձինք տակնուվրա են արել ողջ տունը և հափշտակել 100 հազար դրամ, 5 հազար ՌԴ ռուբլի, բջջային հեռախոս, որսորդական հրացան և տարեց կնոջ ձեռքին եղած մատանին։

Ահազանգով դեպքի վայր են մեկնել ոստիկանության Լոռու մարզային բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի խումբը։

Դանակահարություն Երևանում. 17-ամյա տղան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Հայկաձորի խաչմերուկում կայանած բեռնատարի վրացի վարորդը մահացել է․ մանրամասներ