Հմայիչ փոքրիկը իր խարիզմատիկ պարով գերել է օգտատերերին․ զվարճալի տեսանյութ

Փոքրիկների պարերը միշտ էլ զվարճալի են: Իսկ այս տեսանյութը հաստատ ոչ մեկին անտարբեր չի թողնի: Փոքրիկ աղջնակը շարժվում է Ջոն Տրավոլտայի և Ումա Թուրմանի «Քրեական ընթերցվածք» ֆիլմի հերոսների նման:
Sputnik

Երբևէ երազե՞լ եք բազկաթոռի վրա պարել գիշերազգեստով․ տեսանյութի փոքրիկ հերոսուհին տարերքի մեջ է:

Փոքրիկ «ավազակների» անհավատալի արկածները. զվարճալի տեսանյութ

Զարմանալի խարիզմայով աղջնակը պարում է ամերիկացի երգահան Լիթլ Ռիչարդի ամենահայտնի ստեղծագործություններից մեկի՝ «Good Golly Miss Molly» կատարման ներքո:

Սոցցանցերի օգտատերերը անչափ հավանել են փոքրիկի պարը և բազմաթիվ հիացական մեկնաբանություններ արել տեսանյութի տակ: Բայց փոքրիկ պարուհուն հաճոյախոսությունները կարծես թե չեն էլ հետաքրքրում, նա շարունակում է պարել նույն խանդավառությամբ, չէ՞ որ կարանտինում ժամանակն ավելի հեշտ է անցնում, եթե այն ուրախ եք անցկացնում:

Ինչից են հուզվում փոքրիկ հրաշքները. զվարճալի տեսանյութ բազմաթիվ երեխաների մասնակցությամբ