Ողբերգական դեպք Գորիսում. 17-ամյա տղա է հոսանքահարվել

Դեպքը եղել է Գորիս քաղաքի Այգեստանի փողոցի թիվ 24 տան մոտակայքում գտնվող չշահագործվող շինության տանիքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի-Sputnik. Ժամեր առաջ ողբերգական պատահար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ ժամը 15:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Գորիս քաղաքի Այգեստանի փողոցի թիվ 24 տան մոտակայքում գտնվող չշահագործվող շինության տանիքում քաղաքացի է հոսանքահարվել:

Անմիջապես դեպքի վայր են մեկնել փրկարարները:

Նրանք քաղաքացիների օգնությամբ էլեկտրաենթակայանի տանիքից իջեցրել են Արմեն Բ.-ի (ծնված 2003 թ.) դին։

Կրակոց Երևանում. Սարի թաղից հիվանդանոց են տեղափոխել քրեական աշխարհում ճանաչված երիտասարդի