Մարալիկում ու Ձորակապում հատուկ ռեժիմը հանվեց. Գևորգյանը` հետագա գործողությունների մասին

Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն ասում է` տեղաշարժի հատուկ ռեժիմ այլևս չկա, բայց դա չի նշանակում, որ կարանտինային փուլն էլ է հանվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Շիրակի մարզի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում այսօր` մայիսի 1-ին, լրացավ տեղաշարժի հատուկ ռեժիմի գործողության ժամկետը: Սահմանափակումները երկարացնելու անհրաժեշտություն չկա: Անի համայնքը վերադառնում է բնականոն կարանտինային փուլի:

Սահմանափակումների չեղարկման համար հիմք հանդիսացել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ուսումնասիրությունները:

«Իրավիճակը վերահսկելի ու կայուն է այս երկու բնակավայրերում: Համաճարակային օջախի զարգացումը իրենց համար այս պահին կառավարելի է, և այսօր արդեն տեղաշարժի սահմանափակումները դուրս են գալիս: Հանված են այս բնակավայրեր տանող անցակետերը»,- Sputnik Արմենիային ասաց Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը։

Նրա խոսքով` թեև սահմանափակումները հանված են, բայց չի նշանակում, որ կարանտինային փուլն էլ է հանված:

Մարալիկում ու Ձորակապում հատուկ ռեժիմը հանվեց. Գևորգյանը` հետագա գործողությունների մասին

«Մինչ արտակարգ դրության ավարտը մեզ մոտ պահպանվելու են բոլոր նորմատիվները, մեր համայնքում` ավելի կանոնակարգված՝ հաշվի առնելով ռիսկերը։ Բնականաբար այս ընթացքում կշարունակվեն նաև կանխարգելիչ միջոցառումները»,-ասաց Գևորգյանը:

Մեկ օրում` 82 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 2148–ի

Հիշեցնենք՝ ՀՀ պարետի որոշմամբ՝ երկու բնակավայրերում ապրիլի 19-ից ապրիլի 25-ը սահմանվել էր տեղաշարժի հատուկ ռեժիմ, որը երկարացվեց մինչև ապրիլի 30-ը։ Պատճառն այն էր, որ Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցների մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Անի համայնքում այս ընթացքում արձանագրվել է մահվան 3 դեպք:

Հավելենք, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով վարակված 68 մարդ է բուժվում, նրանցից 63-ը Շիրակի մարզի բնակիչ են։ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 18-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 17 պացիենտ։ Մարզում առողջացած հիվանդների թիվն ավելացել է 4-ով, առողջացած պացիենտներից 3-ը Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներ են։

Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 339 քաղաքացի։

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 27 տարեկան կին է մահացել