«Չէ՞ որ նա հայ է». Բուզովայի սիրեցյալի քույրը գաղտնիքներ է հայտնել

Արդեն մեկ տարի է` Օլգա Բուզովան ու Դավիթ Մանուկյանը հանդիպում են։ Ըստ ամենայնի, հարսանիքը սարերի հետևում չէ, որովհետև Դավիթն Օլյային արդեն ծանոթացրել է իր ընտանիքի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Հեռուստաաստղ Օլգա Բուզովայի ընկերոջ` ռուսաստանցի բլոգեր և պարող Դավիթ Մանուկյանի քույրը` Միլենա Դավթյանը, «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում պատմել է աստղային զույգի հարաբերությունների մասին։

«Օլյային նա վաղուց է ծանոթացրել ծնողների հետ։ Չէ՞ որ Դավիթը հայ է, նրա համար ընտանեկան արժեքներն առաջին տեղում են։ Նա երբեք անլուրջ հարաբերություններ չի ունենում։ Օլյան նրա համար միշտ առաջին տեղում է», – ասել է Դավթի քույրը։

Նա պատմել է նաև, որ Դավիթը Նովոսիբիրսկից Մոսկվա է տեղափոխվել նախկին ընկերուհուց բաժանվելուց հետո։ Երևի դա էր ճակատագիրը, քանի որ Մոսկվայում նրան նկատել է Օլգա Բուզովան, կանչել նկարահանվելու իր տեսահոլովակում, և այդպես սկսվել է բլոգերի ու երգչուհու սիրավեպը։

«Գժվե՞լ ես, ինչ է». Բորոդինան Բուզովային խորհուրդ է տվել զգուշանալ հայ տղաներից

Միլենան ասել է, որ եղբայրը սովորական դպրոց չի հաճախել, հասակակիցների թվում աութսայդեր է եղել և տանն է սովորել։

«Նա մշտապես շրջագայությունների մեջ էր, մրցումների էր մասնակցում։ Եղբայրս քրտնաջան աշխատում էր, նա պերֆեկցիոնիստ է և միշտ ամեն ինչ աշխատել է կատարյալ անել։ Արդյունքն ակնհայտ է։ Դավիթը դարձավ սպորտային պարահանդեսային պարերի Ռուսաստանի չեմպիոն և աշխարհի փոխչեմպիոն», – պատմել է Դավթյանը։

Մարզումների պատճառով Դավթի մոտ հարթաթաթություն և մի քանի ճողվածք է նկատվել, և նա ստիպված է եղել հրաժարվել սպորտային պարողի կարիերայից։

«Այժմ դու պարտավոր ես ամուսնանալ ինձ հետ». Օլգա Բուզովան դիմել է հայ ընկերոջը

Քույրը վստահեցրել է, որ եղբոր հետ շատ ջերմ հարաբերություններ ունի, մինչև հիմա էլ մուլտֆիլմների պրեմիերաները միասին են գնում դիտելու։

Նշենք, որ 27-ամյա Դավիթ Մանուկյանը Մոսկվա է տեղափոխվել Նովոսիբիրսկից, նա բարձրագույն կրթություն ունի (ավարտել է բիզնեսի ֆակուլտետը)։ Տարբեր բիզնեսներով զբաղվելուց հետո Դավիթը բավական հաջող բլոգեր է դարձել, նա իր երգերը թողարկում է «Dava» մականունով։ Մանուկյանը նկարահանվել է Բուզովայի` «Лайкер» երգի տեսահոլովակում, որից հետո էլ սկսվել է սիրավեպը։

«Իսկ կարո՞ղ է արդեն ամուսնացել ենք»․ Բուզովան՝ հայ ընկերոջ հետ հարաբերությունների մասին