Ո՞րն է կորոնավիրուսով «կրկնակի հիվանդացության» պատճառը. պատասխանում են գիտնականները

Պարզվել է, որ կորոնավիրուսով նախկինում հիվանդացած պացիենտների թոքերի խորքում կարող են վիրուսի մասնիկներ մնալ։ Ընդ որում՝ դրանք թեստավորման սովորական եղանակներով չեն հայտնաբերվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. СOVID-19 նոր տիպի կորոնավիրուսը կարող է մնալ մարդու օրգանիզմում նույնիսկ նրա բուժվելուց հետո։ Նման եզրահանգման են եկել Չինաստանի Չունցին քաղաքի Բանակային բժշկական համալսարանի գիտնականները, հայտնում է South China Morning Post–ը`հղում անելով նրանց հետազոտություններին։

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 27 տարեկան կին է մահացել

Պարզվել է, որ կորոնավիրուսով նախկինում հիվանդացած պացիենտների թոքերի խորքում կարող են վիրուսի մասնիկներ մնալ։ Ընդ որում՝ դրանք թեստավորման սովորական եղանակներով չեն հայտնաբերվում։

Գիտնականները վերլուծել են պացիենտներից մեկի դեպքը, որը բուժման կուրս էր անցել և երեք անգամ COVID-19–ի թեստ հանձնել։ Բոլոր թեստերի պատասխաններն էլ բացասական են եղել։

Այնուհետև կնոջ մոտ համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն են անցկացրել և արդեն պատրաստել նրան հիվանդանոցից դուրս գրելու, սակայն հաջորդ օրը կինը հանկարծամահ է եղել։ Պատճառը սրտի կաթվածն էր։

Հայտնի է աշխարհում Covid-19–ով վարակվածների հստակ թիվը

Հերձումը ցույց է տվել, որ կնոջ թոքերի խորքային հյուսվածքներում կորոնավիրուսի մասնիկների հետքեր են եղել, որոնք չէին հայտնաբերվել լյադի, սրտի, աղիների հյուսվածքներում և ոսկրածուծում։ Թոքերում թաքնված այդ շտամերը, բժիշկների խոսքով, որևէ ակնհայտ ախտանշաններ չէին առաջացնում։

Գիտնականների կարծիքով՝ թոքերում թաքնված շտամերի պատճառը կարող է լինել արդեն իսկ բուժված պացիենտների մոտ կորոնավիրուսով վարակման «կրկնակի» դեպքերը։

Դեռ շատ զոհեր կլինեն․ Անտոնիո Գուտերեշը՝ կորոնավիրուսի մասին