Իսկական տղամարդը գիտի՝ երբ հեռանալ. նախկին ամուսինների վեճը շարունակվում է

Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի դատական վեճը շարունակվում է մինչև այսօր: Կշեռքի նժարին նախկին ամուսինների բազմամիլիոնանոց ունեցվածքն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի-Sputnik. Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի նախկին կինը՝ Ելենա Ստեպանենկոն կարծում է, որ նախկին ամուսնու հետ սկանդալային քաշքշուկից հնարավոր էր խուսափել: «Դեռ երեկո չէ» ("Еще не вечер") հեռուստաշոուի եթերում դերասանուհին անկեղծացել է և պատմել ամուսնալուծության որոշ մանրամասներ:

«Աստված մի արասցե». Ելենա Ստեպանենկոն խոսել է Եվգենի Պետրոսյանի հետ վերամիավորվելու մասին

«Առաջարկեց՝ ունեցվածքը հավասար կիսել: Ես էլ համաձայնեցի և խնդրեցի, որ գրի, թե որն ինձ, որը՝ իրեն: Երբ գրեց, ասացի՝ շատ լավ է, միայն թե արի ազգանունները տեղերով փոխենք: Ու միանգամից մեծ աղմուկ բարձրացավ: Ես էլ որոշեցի, որ ամեն ինչ հավասար է լինելու»,- պատմել է Ստեպանենկոն հաղորդման ընթացքում:

Նա նաև խորհուրդ է տվել տղամարդկանց անմիջապես խոստովանել, երբ իրենց կյանքում ուրիշն է հայտնվում:

«Տղամարդիկ, խնդրում եմ, եթե հարաբերություններն ավարտվում են, եկեք և ասեք այդ մասին ձեր կնոջը: Իսկական տղամարդը հասկանում է, թե երբ է պետք գալ, վերցնել ճամպրուկն ու հեռանալ»,- ասել է դերասանուհին:

«Ես հո ապուշ չե՞մ». Եվգենի Պետրոսյանը պատասխանել է երեխայի և փոխնակ մոր մասին լուրերին

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։ 74-ամյա երգիծաբանը հասուն դուստր ունի առաջին ամուսնությունից, որի անունը Վիկտորյա է։ Նա այժմ ապրում է Մոսկվայում՝ Ելենա Ստեպանենկոյի հետ նույն բնակարանում։ Ստեպանենկոյի հետ ամուսնալուծությունից հետո Վիկտորյան դադարել է շփվել հոր հետ։