Ռուսաստանը երկարաձգեց օտարերկրացիների մուտքի սահմանափակումների ժամկետը

Ռուսաստանի կառավարությունը երկարաձգեց երկրի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումների ժամկետը, դրանց չեղարկման ժամկետները դեռ հայտնի չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է կայացրել երկարաձգել օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը։

Համապատասխան կարգադրությունը հրապարակված է ՌԴ կառավարության կայքում։

Մայիսի 3-ին Երևան–Սոչի չվերթ կկայանա. ովքե՞ր կկարողանան մեկնել Ռուսաստան

Ինչպես կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստին նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված ՌԴ սահմանը հատելու սահմանափակումների չեղարկման վերաբերյալ դեռ հստակ ժամկետներ հնարավոր չէ նշել։

Միշուստինը հայտնել է նաև, որ սահմանափակումների ժամկետը երկարաձգվել է անորոշ ժամկետով` մինչև վարակի դեմ պայքարի ավարտը և համաճարակաբանական իրավիճակի բարելավումը։

Միևնույն ժամանակ օտարերկրյա քաղաքացիների որոշ խմբերի համար մուտքի սահմանափակումները կչեղարկվեն։ Դա մասնավորապես վերաբերում է մասնագետներին, որոնք իրականացնում են ներմուծված սարքավորումների կարգավորում և տեխսպասարկում։

Ռուսաստանի հայերի միությունն աջակցում է ՀՀ նախագահի՝ «Հայ պարկ» հիմնելու նախաձեռնությանը

Կարգադրության տեքստում նշվում է, որ մուտքի սահմանափակումները չեն գործում նաև արտասահմանում բնակվող ՌԴ քաղաքացիների` Ռուսաստան կամավոր տեղափոխման և վերաբնակեցման պետական աջակցության  ծրագրի մասնակիցների համար: