Ինչպես Նարինեն 10 օրում նիհարեց և դարձավ Լիլիթ Բաբասյանի հայտարարած մարաթոնի հաղթողը

Հայտնի սննդաբանը որոշել է օգնել արտակարգ դրության պատճառով քաշից բողոքող կանանց ու նիհարելու իր տարբերակն է առաջարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ճանաչված սննդաբան Լիլիթ Բաբասյանը (Բասյան) օրեր առաջ քաշի նվազեցման մարաթոն էր կազմակերպել, որի հաղթողն արդեն հայտնի է։ Սննդաբանը Instagram-ի իր էջում հրապարակել է հաղթող մասնակցի լուսանկարը։

Մթերքի այս տեսակները սպանում են երիտասարդությունը. խորհուրդներ սննդաբան Լիլիթ Բաբասյանից

«Այս աղջիկը՝ Նարինեն, 10 օրում նիհարել է 9 կգ, և ես շարունակում եմ աշխատել նրա փոխակերպման վրա։ Հաղթողին ընտրելիս հաշվի եմ առել քաշն ու սննդակարգից հետո ձգվածությունը։ Շա՜տ ուրախ եմ յուրաքանչյուրիդ արդյունքների համար, բոլորդ հաղթող եք, որովհետև ամեն մեկդ ունի առաջընթաց, բացի այդ, հիմա արդեն գիտեք, որ ցանկության դեպքում կարող եք հասնել ձեր ուզած արդյունքին»,- լուսանկարին կից գրել է Լիլիթը։

Նա նաև զգուշացրել է, որ իր առաջարկած սննդակարգը կրկնել չի կարելի։

Փոխարենն առաջարկել է բալանսավորել օրվա սնունդը, անպայման նախաճաշել, երեկոյան ժամերին ուտել թեթև որևէ բան և չչարաշահել քաղցրը։

Նշենք, որ մինչ այս Լիլիթ Բաբասյանն ամեն օր հրապարակում էր 10 օրում նիհարելու իր «բաղադրատոմսը», որը ներկայացնում ենք ստորև։

Նշենք, որ Լիլիթը շատ ակտիվ է սոցցանցերում։ Նա հաճախ է ցուցադրում իր այն հաճախորդների արդյունքները, որոնք կարճ ժամանակում ազատվում են ավելորդ կիլոգրամներից։

Ե՞րբ նախաճաշել և ո՞րն է նախաճաշի ճիշտ տարբերակը. խորհուրդներ սննդաբան Լիլիթ Բաբասյանից