Մեկ օրում` 134 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2066–ի

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի հաղորդած նոր տվյալների համաձայն` վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահանալու 2 նոր դեպք է գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 134-ով և դարձել 2066։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը

Կենտրոնի տվյալներով` առողջացել է 929 մարդ, փաստացի բուժվողները 1103–ն են, ընդհանուր առմամբ 21 125 թեստավորում է իրականացվել։ Կորոնավիրուսից մահացածների թիվը 32 է։

Ապրիլի 29-ին 65 նոր դեպք էր արձանագրվել, կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր դեպքերի թիվը դարձել 1932, որոնցից 900-ն արդեն առողջացած են: Մահերի թիվը երեկվա դրությամբ 30 էր։ 

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել, որը ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց երկարաձգել 30 օրով։ Կառավարությունն ապրիլի 13–ին ընդունեց համապատասխան որոշումը, որի համաձայն արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

Արդյո՞ք հնարավոր է երկրորդ անգամ վարակվել կորոնավիրուսով