Թալինում 14 տարեկան տղա է կորել

Տղայի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել Ոստիկանության Թալինի կամ մոտակա բաժին:
Sputnik

Արագածոտնի մարզի Թալին քաղաքի 14-ամյա բնակիչ Գարիկ Սարգսյանը ապրիլի 28-ին, ժամը 23.30-ի սահմանում տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Ըստ հաղորդագրության` տղայի հասակը 160-165 սմ է, տնից դուրս գալու պահին նրա հագին եղել է սև համազգեստ, սպորտային կոշիկներ:

Երևանում փրկարարներն ու ոստիկաններն ինքնասպանության փորձ են կանխել

Գարիկ Սարգսյանի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության Թալինի կամ մոտակա բաժին:

Հայտնի են Գավառի դաժան դեպքից մահացածների և վիրավորների անունները. նոր մանրամասներ