Սպանություններից ու հարձակումից հետո ի՞նչ էր կատարվում Գավառում. լուսանկարներ

Sputnik

Գավառում հնչած կրակոցներն ու դրան հաջորդած դեպքերը բուռն քննարկման թեմա են դարձել։ Մարդիկ ցանկանում են իմանալ դեպքի մանրամասներն ու պատճառները։ Հենց այդ նպատակով էլ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այսօր առավոտյան մեկնեց Գավառ։ Այնտեղ էր նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Մեր ընթերցողներին ենք ներկայացնում հիվանդանոցի կադրերը, որտեղ երեկ հարձակում է տեղի ունեցել։ Ավելի ուշ նաև հոդված կհրապարակենք։ 

Գավառում տեղի ունեցած դեպքի հետևանքով կան բազմաթիվ տուժածներ. Թորոսյանն այցելել էր ԲԿ

Հիշեցնենք` ապրիլի 28–ին, ժամը 17։00-ի սահմանում Գավառում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով երկու մարդ մահացել է, իսկ 4–ին տեղափոխել են հիվանդանոց։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ որոշ մարդիկ ներխուժել են Գավառի հիվանդանոց և վիրավորներից երկուսի պարանոցները կտրել։ Նշվում էր նաև, որ տեղում է եղել ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։

Հայտնի են Գավառի դաժան դեպքից մահացածների և վիրավորների անունները. նոր մանրամասներ

Այսօր ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարեց, որ ոստիկանապետը տեղում չի եղել, իսկ հիվանդանոցում որևէ մեկին չեն սպանել։

Գավառի կրակոցների դեպքով 5 մարդ է ձերբակալվել. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում

1 / 14
Ոստիկաններ
2 / 14
Փշրված ապակիներ
3 / 14
Կոտրած դուռ
4 / 14
Արսեն Թորոսյան
5 / 14
Արսեն Թորոսյանը Գավառի հիվանդանոցում
6 / 14
Գավառի հիվանդանոցում
7 / 14
Գավառի բուժկենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյան
8 / 14
Արսեն Թորոսյան
9 / 14
Գավառի հիվանդանոցի աշխատակիցներն ու Արսեն Թորոսյանը
10 / 14
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գավառի հիվանդանոցում
11 / 14
Արսեն Թորոսյան
12 / 14
Ոստիկաններ
13 / 14
Ոստիկանության և շտապօգնության ավտոմեքենաներ
14 / 14
Ոստիկաններ