Մահացել է Պուտինի ու Ելցինի անձնական օդաչուն

Օդաչուի դին հայտնաբերել է որդին` Յարոսլավը։ Նա չի կարողացել կապ հաստատել հոր հետ և որոշել է այցելության գնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Մոսկվայում 73 տարեկանում մահացել է Ռուսաստանի նախագահների անձնական օդաչու Գրիգորի Բելոդեդը։ Տեղեկությունը հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Ռազմական օդաչուները վարժանքներ են արել Երևանի երկնքում. տեսանյութ

Օդաչուի որդին` Յարոսլավը, ասել է, որ չի կարողացել կապ հաստատել հոր հետ և որոշել է այցելության գնալ։ Բնակարանում հայտնաբերել է հոր դին։ Օդաչուի մարմինը տեղափոխել են դիահերձարան` մահվան հստակ պատճառը պարզելու համար։

«Հայրս մինչև վերջին օրը չէր բաժանվում իր սիրած աշխատանքից։ 2005 թվականին տարիքի պատճառով հեռացավ «երկնքից», բայց շարունակեց աշխատել «Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատում», – պատմել է Բելոդեդի որդին։

Օդային «հնաբնակների» դեմ. ինչպես հայ օդաչուն հաղթեց ու գավաթ նվաճեց Ռուսաստանում

Գրիգորի Բելոդեդը «Ռոսիա» ջոկատի անձնակազմի հրամանատարն էր։ Հենց այս անձնակազմն է սպասարկել ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինին։ Ավելի ուշ նա դարձել էր Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական գլխավոր օդաչուն։

«Ախպեր ջան, մի վախի. ես քո հետ եմ թռնում». ինչպես մի կատակն աստղ դարձրեց օդաչու Մկրտչյանին