Կորոնավիրուսով վարակված 2 պացիենտ մահացել են, սակայն ոչ վարակից

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել` հայտնելով, որ վերջին օրերին 2 մահվան դեպք է գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Նախորդ օրերին արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ: Տեղեկությունը Facebook սոցցանցի իր էջում գրում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 3,1 մլն մարդ․ Թուրքիան առաջ է ընկել Իրանից

«Կորոնավիրուսով վարակված երկու պացիենտների մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 30 դեպք»,–գրել է Նիկողոսյանը։

Նա հիշեցնում է, որ ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1932 դեպք, որոնցից 900-ն` արդեն առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1000 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 20 189 թեստավորում:

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրվա ընթացքում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 65 նոր դեպք և 34 առողջացած։

Շիրակում կորոնավիրուսի դեպքերի մեծ մասը փոխկապակցված են. մարզպետը մանրամասներ է հայտնել