Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 65-ով ու դարձել 1932

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա տվյալները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 65-ով և դարձել 1932։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Շիրակում կորոնավիրուսի դեպքերի մեծ մասը փոխկապակցված են. մարզպետը մանրամասներ է հայտնել

Առողջացել է 900 մարդ,  փաստացի բուժվողները 1000–ն են, ընդհանուր առմամբ 20 189 թեստավորում է իրականացվել, մահացածների թիվը 30 է։

Երեկ՝ ապրիլի 28-ին, Հայաստանումկորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել էր 59-ով և դարձել 1867։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար  Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։

Ապրիլի 11–ին կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 3,1 մլն մարդ․ Թուրքիան առաջ է ընկել Իրանից

Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։