Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Առաջիկա օրերի համար օդերևութաբանները տեղումներ են կանխատեսել` առանձին վայրերում նաև կարկուտի տեսքով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում ապրիլի 29-30-ը, մայիսի 1-3-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Տնից կարելի է դուրս գալ նաև առանց տեղաշարժի թերթիկի. պարետը մեղմել է սահմանափակումները

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-2-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ևս ապրիլի 29-30-ը, մայիսի 1-3-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-17 մ/վ։

Գիտնականները հայտնել են COVID-19–ի ժամանակ թոքերի ախտահարման պատճառը

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանն ապրիլի 29–ի գիշերը կլինի +6–ից +8 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 17-19 աստիճան տաքություն։