ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Բրիտանական The Guardian պարբերականը գրում է, որ գերմանացի բժիշկներն ի նշան բողոքի՝ մերկ լուսանկարներ են հրապարակել։
Լուսանկարներում բժիշկները մարմնի ինտիմ հատվածները ծածկել են թղթապանակներով, զուգարանի թղթի փաթեթներով և բժշկական սարքավորումներով։ Այդպիսով նրանք փորձել են իշխանությունների ուշադրությունը հրավիրել դիմակների և պաշտպանիչ այլ միջոցների բացակայության վրա։
Պարբերականը փոխանցում է բուժաշխատողների խոսքերը, որոնք գիտակցում են կորոնավիրուսով վարակման ռիսկը և շարունակում են աշխատել հիվանդների հետ, սակայն նրանց համբերությունն էլ է արդեն սպառվել։
«Օգնության մեր կոչերը մի քանի ամիս շարունակ անուշադրության են մատնվել։ Մեր մերկությունը խորհրդանշում է, թե որքան խոցելի ենք մենք ու որքան անպաշտպան»,-թերապևտ Ռուբեն Բեռնաուի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։
Պուտինը՝ COVID-19-ի մասին․ համաշխարհային էներգետիկան լուրջ ցնցումների է ենթարկվել
Բժիշկ Յանա Հուսեմաննն էլ հայտնել է, որ բժիշկները մտադիր են շարունակել պացիենտների բուժումը, սակայն հրաժարվում են «թնդանոթի միս» դառնալ։
«Եթե մենք սովորել են վերքեր կարել, ինչո՞ւ պետք է ժամանակ ծախսենք դիմակներ կարելու վրա»,-հարցնում է բժիշկը։
Բուժանձնակազմը ահազանգել Է նաև հիվանդանոցներից ախտահանիչների և դիմակների գողության մասին:
Ապրիլի 29-ի դրությամբ Գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 160 հազար դեպք։ Մահացել է 6314 մարդ, առողջացել՝ ավելի քան 110 հազարը։