Հարավային ռազմական օկրուգի ավիացիան կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցադրական թռիչքին: Առաջիկա միջոցառման նախապատրաստման մասին Sputnik Արմենիային հայտնեց Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը:
«Ավիացիայի ցուցադրական թռիչքները կանցկացվեն 2020 թ․-ի մայիսի 9-ին, տեղական ժամանակով առավոտյան ժամը 10։00-ին օկրուգի 12 քաղաքներում, ինչպես նաև Երևանում ՝ ՀՀ-ում Հարավային ռազմական շրջանի ավիացիոն բազայում», - ասաց նա:
Ռուսական կործանիչներն ամերիկյան հետախույզ-ինքնաթիռներ են բռնել․ ի՞նչ էին փնտրում նրանք
Ընդհանուր առմամբ ներգրավված կլինեն ռազմաօդային ուժերի, Հարավային ռազմական օկրուգի Հակաօդային պաշտպանության ուժերի և ավիաբազայի միացյալ զորամիավորումների 126 ինքնաթիռ և 84 ուղղաթիռ։
Ռուսաստանի պլանային վարժանքներն ու «մկների վազվզոցը». ի՞նչ է կատարվում բալթյան տարածքում