Ինչն է ավելի վտանգավոր Ադրբեջանի համար` կորոնավիրո՞ւսը, թե՞ նավթային դարաշրջանի ավարտը

Եկեք անկեղծ լինենք։ Անընդհատ խոսում ենք Ադրբեջանի մասին, իրականում այնքան էլ շատ բան չգիտենք այն մասին, թե ինչ է կատարվում այդ երկրում։
Sputnik
Ինչն է ավելի վտանգավոր Ադրբեջանի համար` կորոնավիրո՞ւսը, թե՞ նավթային դարաշրջանի ավարտը

Իհարկե, կարելի է ասել՝ է, ի՞նչ պիտի կատարվի Ադրբեջանում, երբ այս կորոնավիրուսային օրերին աշխարհի ոչ մի երկրում էլ որևէ բան չի կատարվում։ Եվ դա մասամբ ճիշտ է։ Նույն կարանտինային ռեժիմն է Ադրբեջանում, որը գործելու է առնվազն մինչև մայիսի 3-ը։ Ուղղակի Հայաստանի հետ համեմատած` էսպիսի տարբերություն կա։ Մեզ մոտ տանից դուրս գալիս թուղթ ես լրացնում, Ադրբեջանում պիտի sms ուղարկես ոստիկանությանը, հաղորդելով անձնագրիդ համարը։ Հետո` թվեր։

Բնակչության կեսից ավելին պետք է հիվանդանա և իմունային պատնեշ ստեղծի. հոլանդական մոտեցում

Ողջ աշխարհը փորձում է կռահել՝ որտեղ է Հյուսիսային Կորեայի առաջնորդը

1` եթե բժշկի եք գնում, 2` եթե գնում եք խանութ, փոստ, դեղատուն կամ բանկ, և վերջապես 3՝ եթե պիտի մասնակցեք հուղարկավորության։

Էստեղ մի նրբություն կա՝ բժշկի կամ խանութ գնալու համար տրամադրվում է երկու ժամ, իսկ թաղմանը մասնակցելու համար՝ 5 ժամ։ Ու, բնականաբար, բոլորն էլ ասում են, որ թաղման են գնում։

Ոստիկաններն էլ այդքան հիմար չեն, որ չհասկանան, որ իրենց խաբում են. մարդկանց փողոցում կանգնեցնում են, ասում են` դե հիմա եկեք միասին գնանք այնտեղ, որտեղ դուք ուզում եք մասնակցել հուղարկավորությանը։

BBC-ի Բաքվի թղթակցի վկայությամբ՝ միայն երկու օրում ոստիկանները 120 նման խախտում են արձանագրել և յուրաքանչյուրին տուգանել 100 մանաթ, իսկ դա փոքր գումար չի՝ մոտ 60 դոլար։ Միջին աշխատավարձը Ադրբեջանում այժմ կազմում է 430 դոլար, մոտավորապես այնքան, որքան մեզ մոտ է։

Կորոնավիրուս․ դավադրության տեսություններից եկեք ընտրենք լավատեսականը

Ընդհանուր կարանտինային իրավիճակն էլ Ադրբեջանում Հայաստանի վիճակից շատ քիչ է տարբերվում։ Վերջին տվյալներով՝ վարակվել է 1678 մարդ, մահացել է 22-ը, բուժվել է 1162 քաղաքացի։ Ու ճիշտ այնպես, ինչպես մեզ մոտ են մարդիկ փաստում, որ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, իհարկե, քիչ մարդ կա, բայց բակերում բնակիչներն առաջվա նման հավաքվում են, այսպես կոչված, բեսեդկաներում, երեխաներն էլ ֆուտբոլ են խաղում, այնպես էլ բաքվեցի ինժեներ Հուսեյնը պատմում է.

«Առաջ շատ խիստ էր, ոստիկանությունն անընդհատ շրջում էր, տուգանում, մեր բակի ֆուտբոլի դաշտի մուտքին հսկայական կողպեք էին տեղադրել, որ ոչ ոք չկարողանա մտնել։ Բայց հետո ինչ-որ մեկը այդ կողպեքը շատ հանգիստ հանեց ու հիմա պատշգամբից նայում եմ՝ երեխաները վազվզում, ֆուտբոլ են խաղում։ Ու դա որևէ մեկին չի հետաքրքրում»։ 

Մի նմանություն էլ կա. ինչպես մեզ մոտ փաստորեն ամենավատ վիճակում են հայտնվել, այսպես կոչված, օրավարձով աշխատողները, որոնք աշխատանքային պայմանագիր, ֆիքսված կայուն աշխատավարձ չունեն ու որևէ տեղ գրանցված չեն, այդ նույնն էլ Ադրբեջանում է, մի բան էլ ավելի։

Կին ղեկավարներն ավելի արդյունավետ են գործում ճգնաժամային պայմաններում

Որովհետև մեզ մոտ էլ, իհարկե, ստվերային տնտեսություն կա, բայց Ադրբեջանում ստվերայինը ահավոր չափերի է հասնում։ Չգիտեմ, թե հենց հիմա որքան է դրա տոկոսը, բայց հիշում եմ, որ երեք տարի առաջ միջազգային մի կազմակերպության գնահատականով՝ ստվերային տնտեսության ծավալով Ադրբեջանը երրորդն էր ողջ աշխարհում։ Ճիշտ է, Ադրբեջանի կառավարությունն այս ամիս բոլոր չաշխատողներին 110 դոլար է տվել, բայց դա միանվագ գումար է։ 

Ու նաև էսպիսի հանգամանք կա։ Հիմա մենք կարող ենք ուրախանալ, որ նավթ չունենք։ Երևի չարժե հիշեցնել, թե ինչ է կատարվում նավթային շուկայում։ Մի պահ եղավ, երբ ասում էին՝ նավթ գնողից ոչ միայն փող չեն վերցնում, այլև մի բան էլ փող են տալիս նավթ գնելու համար։ Սա, իհարկե, ժամանակավոր երևույթ է, կավարտվի կորոնավիրուսի հետ կապված այս պատմությունը, նավթի գներն էլ, հավանաբար, կսկսեն բարձրանալ։

Բայց Ադրբեջանի դեպքում շատ ավելի լուրջ խնդիր կա. արևմտյան նավթային ընկերությունները կարծես թե սկսել են դուրս գալ այդ երկրից։

Ընդամենը մի քանի օր առաջ ամերիկյան «Շևրոնը» հայտարարեց, որ իր բաժնեմասերը վաճառում է հունգարական ընկերություններից մեկին։ Ու մասնագետները պնդում են՝ «Շևրոնը» այլևս Ադրբեջան չի վերադառնա։ Նավթային դարաշրջանը կարծես թե ավարտվում է։ 

Ինչու Ճապոնիայում արտակարգ դրություն չէր հայտարարվում. ինչ են ասում չար լեզուները