ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Աշխատանքային օրենսգրքում և Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում ու կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթում կառավարության ներկայացրած փոփոխությունների նախագծերը:
Նշենք, որ կառավարությունն առաջարկել էր Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում հստակեցնել պարետի, պարետատան դերը, կարգավիճակը, պարետի ընդունած ակտերի բնույթը:
Սահմանվել է, որ արտակարգ դրության դեպքում վարչապետը կամ փոխվարչապետը կարող են հանդես գալ որպես պարետ և ընդունել իրավական ակտեր:
Համավարակից հետո ոչ արդիական քաղաքական օրակարգն իշխանությանը կբերի ձախողման. Հակոբյան
Ըստ նախագծի` արտակարգ իրավիճակի դեպքում համաճարակի տարածումը կանխելու նպատակով պետությունը կարող է սահմանափակել անձի անձնական ազատության իրավունքը, ընդ որում` ոչ միայն համապատասխան մարմինների գրավոր, այլև բանավոր կարգադրությամբ:
Սահմանափակման ենթակա անձին իրավունք է վերապահվում տեղեկացված լինել սահմանափակման պատճառների մասին և իր իրավունքների սահմանափակման մասին տեղեկացնել իր նախընտրած անձին:
ԱԺ պատգամավորները քննադատության ենթարկեցին այս դրույթը: Կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը խոստացավ այն առաջինից երկրորդ ընթերցում փոփոխությունների ենթարկել՝ անձի ազատությունը սահմանափակելու դրույթը թույլատրելով միայն գրավոր կարգադրության հիման վրա: Ինչ վերաբերում է Աշխատանքային օրենսգրքում առաջարկված փոփոխություններին, ապա դրանցով սահմանվել է հեռավար աշխատանքի հասկացությունը և հեռավար աշխատանքի դեպքում աշխատավարձն ամբողջությամբ վճարելու հնարավորություն է տրվել գործատուին: Միաժամանակ փոփոխություններով նախատեսվել է նաև, որ գործատուն կարող է չվճարել աշխատողին հարկադիր պարապուրդի դեպքում:
Իսկ աշխատողին էլ իրավունք է տրվել ֆորսմաժորային իրավիճակում գործատուից պահանջել իրեն տրամադրել չօգտագործված վճարովի արձակուրդը:
Սահմանափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վարակվելու վտանգ չկա. Թորոսյան
Հիշեցնենք՝ այս նախագծերի քննարկումը հրատապ համարելով՝ ՀՀ կառավարությունը դրանք ներառել էր ապրիլի 28-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում:
Ինչպես այս նախագծերի երկրորդ ընթերցմամբ, այնպես էլ այսօր քննարկված ՀՀ պետական բյուջեում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի առաջին ու երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը կկայանա վաղը՝ ապրիլի 29-ին:
Գործատուն կարող է չվճարել պարապուրդի համար. իսկ ի՞նչ կարող է պահանջել աշխատողը դրա դիմաց