ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի և նրա քրոջ` նախկին մոդել, «Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանի ընտանիքները կարծես չեն ձանձրանում կարանտինի պայմաններում։ Լուսինե Թովմասյանը Instagram–ի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել, որն ապացուցում է վերը ասվածը։
«Սրանք ամենաերջանիկ պահերն են». գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը տեսանյութ է հրապարակել
Երեխաների հետ տանը փակված` նրանք զբաղմունք են մտածել, որպեսզի և՛ զվարճանան, և՛ փոքրիկներին զբաղեցնեն։
Լուսինեն և Իրինան` իրենց դստրիկների հետ իսկական նվագախումբ են դարձել։ Ուղղակի տնային պայմաններում երաժշտական գործիքներին փոխարինվում են կենցաղային իրերը։
Իրինայի 2 կրտսեր դուստրերը և Լուսինեի դստրիկը հարվածային «գործիքներ» են նվագում։ Նրանց ձեռքին թավաներ են և գդալներ` վերջինով ճիշտ ժամանակին փոքրիկները հարվածում են թավաներին։ Իսկ նրանց մայրերը այլ «գործիքների» են տիրապետում։ Իրինային ձեռքին խոհանոցային մեծ անձեռոցիկ է` փողային գործիքի փոխարեն, իսկ Լուսինեին «օգնում» է հատակ մաքրելու հարմարանքի երկար պոչը։
Ստացված երաժշտությունն իրոք որ տպավորիչ է։ Հետևորդները նույնպես հավանել են նրանց կրեատիվ մոտեցումը «տնային կալանքին» և հաճոյախոսություններ շռայլել։
«Ամուսնուս խնդրել եմ ինձ համար հագուստ չգնել». անկեղծ զրույց Լուսինե Բադալյանի հետ
Նշենք, որ Իրինա Թովմասյանը 3 աղջիկների մայր է, իսկ Լուսինե Թովմասյանը մեկ դուստր և մեկ որդի ունի։