Հայաստանում կորոնավիրուսից 67-ամյա կին է մահացել

Կորոնավիրուսի հետևանքով մահացած ունեցել է մի շարք ուղեկցող հիվանդություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսից հերթական պացիենտն է մահացել։

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 67 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,-ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1867–ի, 866-ն առողջացել են, այս պահին փաստացի բուժում են ստանում 971–ը: Ընդհանուր առմամբ, կատարվել է 19296 թեստավորում, մահացել է 30 մարդ։

Նշենք, որ մեկ օրում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվն ավելացել է 59–ով։