ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Երևանում կանխվել է 39–ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։ Ինչպես տեղեկացնում եմ ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, ապրիլի 28-ին, ժամը 15:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ոստիկանների և փրկարարների համատեղ ուժերով կանխվել է Սամվել Մ.-ի (ծնված 1981թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին:
Ողբերգական դեպք Ալավերդիում. մեքենան գլորվել է ձորը և բռնկվել, 30-ամյա վարորդը մահացել է