Վարդենիսը կշարունակի փակ մնալ համավարակի պատճառով

ՀՀ պարետը նոր որոշում է կայացրել: Վարդենիս քաղաքում կիրառված տեղաշարժի սահմանափակումները երկարաձգվել են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի -  Sputnik. ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր նոր որոշում է կայացրել, որով երկարացրել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ապրիլի 21-ից ի վեր կիրառված տեղաշարժի սահմանափակումները:

Կորոնավիրուսի բռնկման նոր օջախ է գրանցվել. Վարդենիսում խիստ կանոններ են սահմանվում

Ավինյանի որոշմամբ այդ սահմանափակումները քաղաքում կշարունակվեն մինչև մայիսի 3-ը, ժամը 23։59-ը:

Նշենք, որ նախկին որոշմամբ, կիրառված սահմանափակումների ժամկետն ավարտվում էր այսօր կեսգիշերին:

Հիշեցնենք՝ 2020թ-ի ապրիլի 21-ին Վարդենիսը հայտարարվել է փակ կարանտինային գոտի: Քաղաքի մուտքերը վերահսկվում են հատուկ պահակակետերի կողմից: Որոշ բացառություններ են սահմանված Վարդենիսի տարածքում գործող ոսկու հանքավայրի, կաթի գործարանի, նյարդահոգեբուժական կենտրոնի աշխատակիցների ելումուտի համար:

47 հիվանդ, 150 մեկուսացված. ի՞նչ իրավիճակ է Վարդենիսում․ մարզպետը մանրամասներ է պատմում

Ավելի ուշ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Վարդենիսում կորոնավիրուսի վարակը տարածվել էր հիմնականում քաղաքի հիվանդանոցի ու պոլիկլինիկայի աշխատակիցների շրջանում: