Հայաստանի շրջանների զգալի մասում կարճատև անձրևներ են սպասվում. եղանակի տեսություն

Օդերևութաբանները որոշ շրջաններում նաև կարկուտ են կանխատեսում: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր ցերեկը, ապրիլի 29-30-ը, մայիսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Հայաստանի շրջանների զգալի մասում կարճատև անձրևներ են սպասվում. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով, մայիսի 1-2-ը ևս 2-3 աստիճանով:

Երևանում ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ը, մայիսի 1-2-ը երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ. ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի +15-ից +17, երեկոյան՝ +8-ից +10 աստիճան:

ՓՄՁ–ներին տրամադրվող աջակցության պայմաններն ընդլայնվել են. ովքե՞ր կարող են օգտվել ծրագրից