WTI տեսակի նավթի գինը նվազել է ավելի քան 20%–ով

2020 թվականին աշխարհում նավթի պահանջարկը, Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսումների համաձայն, կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով կնվազի օրական ռեկորդային 9.3 մլն բարելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik.RT–ն հայտնում է, որ այսօր աճուրդի ժամանակ WTI տեսակի նավթի գինը ընկել է 20,58%–ով։ Երևանի ժամանակով 12:05–ի դրությամբ՝ WTI  տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները  նվազել է բարելի դիմաց մինչև 10,15 դոլար։

Ինչ վնասներ են հասցրել կորոնավիրուսն ու նավթի գինը Ադրբեջանի տնտեսությանը

Աղբյուրի համաձայն` Brent տեսակի նավթը հունիսի մատակարարմամբ նվազում է 4,60%–ով` բարելի դիմաց մինչև 19,07 դոլար։

Հիշեցնենք, որ WTI գինն ապրիլի 20-ին պատմության մեջ առաջին անգամ բացասական էր դարձել։ Նավթի գներին չի օգնել նաև արդյունահանման կրճատման մասին ՕՊԵԿ–ի վերջերս կնքած համաձայնագիրը։ Նավթի  գների վրա շարունակում է ճնշել ցածր պահանջարկի պայմաններում  նավթի շուկայում հումքի ավելցուկի խնդիրը։

Միջազգային էներգետիկ գործակալության գնահատականի համաձայն`  աշխարհում 2020 թվականին նավթի պահանջարկը կորոնավիրուսի տարածման պատճառով կնվազի օրական ռեկորդային 9.3 մլն բարելով։ Ապրիլին պահանջարկը կկրճատվի օրական 29 մլն բարելով` 1995 թվականից ի վեր հասնելով մինչև ամենացածր մակարդակին։

Հաջողված հարված, կամ Ամերիկայի հեղափոխությունն ընդդեմ ռուս-արաբական հզորության` ճնշված է