Տեղումները կարճ դադար կտան. եղանակի տեսություն

Ինչպես կանխատեսել են օդերևութաբանները, առաջիկա օրվա ընթացքում կգրանցվի օդի ջերմաստիճանի բարձրացում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 28-30-ը, մայիսի 1-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ:

Իտալիա այս տարի չգնացինք. երկիրը զբոսաշրջիկների համար սահմանները չի բացի

Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը կբարձրանա 7-9 աստիճանով:

Տեղումները կարճ դադար կտան. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ևս ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 28-30-ը, մայիսի 1-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ արագությամբ։

Կիև-Երևան չարտերային չվերթով 150 քաղաքացի կվերադառնան Հայաստան

Մայրաքաղաքում ապրիլի 27–ի գիշերային ժամերին կգրանցվի 5-7 աստիճան տաքություն, իսկ ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի  +15, +17 աստիճանի։