Կորոնավիրուսից մահացածը 80-ամյա կին է

Հայաստանում կորոնավիրուսից մահացած կինն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik.ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահանալու մեկ դեպք է գրանցվել։

«Մահացած կինը 80  տարեկան էր, ուներ ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ հայտնում է, որ կորոնավիրուսից մահացածն իրենց մարզի բնակիչ է։ Մարզում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվելու 62 դեպք է հաստատվել, վերջին մեկ օրում` 6 նոր դեպք։

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1808–ի, 848 մարդ առողջացել է, 29-ը` մահացել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 931 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 18547 թեստավորում:

Գիտնականներն ասել են՝ ինչ է ցույց տալիս կորոնավիրուսից մահացածների դիահերձումը