Իշխող խմբակցությունը հեռուստառադիոյի եթերը վարակազերծելու, մաքրելու նախագիծ է մշակել

«Իմ քայլը» նոր նախագիծ է ներկայացրել: Հեղինակների համոզմամբ` «Տեսալսողական մեդիայի» մասին օրեքի նախագիծը միտված է մաքրելու ու վարակազերծելու եթերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր շրջանառության մեջ են դրել օրենքի մի նախագիծ, որով մտադիր են «մաքրել» հեռուստառադիոեթերը: Նախաձեռնության մասին facebook-ում հայտնել է դրա հեղինակներից մեկը` պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Երբ խոսափողը միացրած է, կամ ուղիղ եթերի վտանգավոր կողմը

«Ինչպես ԱԺ ամբիոնից քանիցս հայտարարել եմ, սույն օրենքով հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում մենք լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնելու՝ դրանով նաև վերահաստատելով եթերը մաքրելու, վարակազերծելու մեր կամքն ու պատրաստակամությունը»,- գրում է պատգամավորը՝ հիշեցնելով, որ այս «կենսական անհրաժեշտության» օրենքի մասին վերջին մեկ տարվա ընթացքում շատ է խոսվել:

Նշենք, որ խոսքը «Տեսալսողական մեդիայի» մասին ՀՀ օրենքի նախագծի ու «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին է:

Օրինագծերի փաթեթի համահեղինակներ են նաև Լիլիթ Մակունցը, Վահագն Թևոսյանը և Արման Բաբաջանյանը:

Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ այլ մանրամասներ Մխիթար Հայրապետյանը չի բացահայտում՝ պատրաստակամություն հայտնելով դրա վերաբերյալ հարցերին պատասխանել ապրիլի 30-ին` ժամը 12:00-ին, գործընկերների հետ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ:

«Հակաբարոյական է». ՀՀ ՄԻՊ–ն անդրադարձել է Փաշինյանի ոչ եթերային կադրերը տարածելուն