Հայտնի է` որոնք են անցած տարվա ամենաշահութաբեր ֆիլմերը

Շահութաբեր ֆիլմերի հնգյակում է «Կապիտան Մարվել» կինոկոմիքսը, որի եկամուտը 414 միլիոն դոլար է կազմել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik.Deadline ամսագիրը գրում է, որ 2019 թ.-ի ամենաշահութաբեր ֆիլմերի ցանկը գլխավորում է «Վրիժառուները. եզրափակիչ» կինոնկարը, որի շահույթը կազմել է 890 միլիոն դոլար։

Չեբուրաշկան կրկին ճապոներեն խոսեց. ստեղծվել է խորհրդային մուլտֆիլմի 3D տարբերակը

Երկրորդ տեղում «Սառցե սիրտը - 2» մուլտֆիլմն է, որը 599 միլիոն դոլար է հավաքել։ Երրորդ տեղը գրավել է «Առյուծ արքան» ֆիլմը` 580 միլիոն դոլարով։

Չորրորդ տեղում հայտնվել է «Ջոկերը», որը 437 միլիոն դոլար է բերել ֆիլմի ստեղծողներին։

Ամենաշահութաբեր ֆիլմերի հնգյակը եզրափակում է «Կապիտան Մարվել» կինոկոմիքսը, որը ստացել է 414 միլիոն դոլար։

«Սուսերով պարը» Տոկիո հասավ․ Արամ Խաչատրյանի մասին ֆիլմը էկրան կբարձրանա Ճապոնիայում