Չարտերային չվերթ Երևանից` ՌԴ քաղաքացիների համար. ովքեր կարող են անվճար մեկնել

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը լրացուցիչ տեղեկություններ է հրապարակել Երևանից հեռանալ ցանկացող ՌԴ քաղաքացիների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Երևան – Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա չարտերային չվերթը, որը նախատեսված է ապրիլի 27 – ին, Ռուսաստանի քաղաքացիների համար անվճար կլինի՝ ռուսական ավիաընկերության տոմսի առկայության դեպքում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

«Դա պարտադիր պայման է». ինչ պիտի անեն ՌԴ քաղաքացիները Հայաստանից մեկնելու համար

Ավելի վաղ հաղորդել էինք, որ «Աերոֆլոտը» չարտերային չվերթ կկատարի ապրիլի 27-ին: Թռիչքն իրականացվում է միայն Ռուսաստանի քաղաքացիների համար, որոնք բնակվում են Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում:

«Թռիչքն անվճար կլինի, եթե Դուք տոմս եք ձեռք բերել ռուսական ավիաընկերություններից։ Դիմեք այն ավիաընկերությանը, որից դուք տոմս եք գնել և խնդրեք այն փոխանցել «Աերոֆլոտին»։ Հակառակ դեպքում տոմսը կարժենա 200 եվրո», - ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է դիվանագիտական առաքելության Facebook-ի էջում։

«Արմենիա» ավիաընկերության հատուկ չվերթով Իրաքից Հայաստան կվերադառնան ՀՀ 21 քաղաքացի

Նշվում է, որ տոմսի համար կարելի է վճարել օդանավակայանում, տեղական արժույթով, քարտով կամ կանխիկ, առցանց ավիաընկերության կայքում, ռուբլիով:

Ինչ վերաբերում է ուղեբեռի քաշին, ապա այն կախված է տոմսի ուղեվարձի չափից։ Էկոնոմ դասի համար կթույլատրվի 23 կիլոգրամ ուղեբեռ և ձեռքի պայուսակ` մինչև 10 կիլոգրամ:

Կիև-Երևան չարտերային չվերթով 150 քաղաքացի կվերադառնան Հայաստան

Բացի այդ, հաղորդվում է, որ ավիաընկերության կանոնների համաձայն` կարելի  է նաև կենդանիներ տեղափոխել, սակայն դրա համար անհրաժեշտ է ուսումնասիրել գործող կանոնները և նախապես դիմել «Աերոֆլոտի» կոնտակտային կենտրոն:

Հիշեցնենք, որ դիվանագիտական ներկայացուցչությունն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները վերադարձը հայրենիք կազմակերպվում է:

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով Ռուսաստանի իշխանությունները մարտի 27-ից դադարեցրել են այլ երկրների հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը: Բացառություն են կազմում չարտերային, ինչպես նաև բեռնատար, փոստային, սանիտարական եւ հումանիտար չվերթները, տեխսպասարկման համար դատարկ ինքնաթիռների թռիչքները, Ռուսաստանի տարածքում վերալիցքավորման համար նախատեսված տարանցիկ թռիչքները և թռիչքները, որոնք կատարվում են կառավարության առանձին որոշումներով: