ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2 995 152–ի։ Տվյալները ներկայացնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։
Նոր վիրուսից ընդհանուր առմամբ մահացել է 207 008 մարդ, առողջացել` 881 510-ը։
Միացյալ Նահանգները, Իսպանիան և Իտալիան շարունակում են մնալ COVID-19-ի տարածման առաջատարները։
Այսպես, ԱՄՆ-ում վարակվածների թիվը հասել է 987 322–ի։ Մահացել է 55 415 պացիենտ։
Իսպանիայում կորոնավիրուս է հայտնաբերվել 226 629 մարդու մոտ, մահացել են 23 190-ը։
Իտալիայում COVID-19–ով է վարակվել 197 675 մարդ, մահացել են 26 644-ը։ Ֆրանսիայում վարակվել է 162 100 մարդ, մահացել են 22 856-ը։ Գերմանիայում վարակվածների թիվը հասել է 157 770-ի, վարակի զոհ է դարձել 5976 մարդ։
Ինչպես է կորոնավիրուսն ազդում կյանքի միջին տևողության վրա
Մեծ Բրիտանիայում գրանցվել է վարակման 152 840 դեպք, 20 732 մահ։ Թուրքիայում վարակվել է 110 130 մարդ, մահացել`2805-ը։ Իրանում վարակվել է 90 481 մարդ, մահացել` 5710-ը։
Չինաստանում վարակի 82 830 դեպք է հաստատվել։ COVID-19-ը 4633 մարդու կյանք է խլել։
Ռուսաստանում վարակվել է 80 949 մարդ, մահացել` 747–ը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։
Գիտնականներն ասել են՝ ինչ է ցույց տալիս կորոնավիրուսից մահացածների դիահերձումը