Անջատում ենք լույսը. հայտնի «Աշոտի» մասին երգի հեղինակը երգել է Չումակովի և Կովալչուկի հետ

«Դե ինչ, Աշոտ» հայտնի երգի հեղինակը հեռահար տարբերակով երգ է ձայնագրել ու ներկայացրել հանրությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Հայկական արմատներով ռուս արտիստ Ալեքսեյ Չումակովն ու նրա կինը` երգչուհի Յուլյա Կովալչուկը և ոչ պակաս հարնահայտ ռուս երգչուհի Ելենա Եսենինան նոր երգ են ձայնագրել` «Անջատում ենք լույսը» խորագրով։ Այս մասին Եսենինան հայտնել է Facebook սոցցանցի իր էջում և տեսանյութ տեղադրել։

Կորոնավիրուսով տարածված իրավիճակով պայմանավորված` երգը ձայնագրվել է հեռահար։

«Չումակով, Կովալչուկ և Լենոչկա` մենք էլ ենք լույսն անջատում։ Մեզ բոլորիս մաղթում եմ հաջորդ շաբաթ ունենալ դրական տրամադրություն, ինչը, չնայած, այնքան էլ հեշտ չէ»,–տեսանյութին կից գրել է Եսենինան։

«Բրավո», «ընտիր է»,- նման մեկնաբանություններով իրենց հիացմունքն են արտահայտել բաժանորդները։

Եսենինան Հայաստանում հայտնի է դարձել իր «Դե, ինչ, Աշոտ» հայտնի երգով։ Ավելի վաղ նա տեսանյութ էր նկարահանել հատուկ Sputnik Արմենիայի համար, որով նա ազդարարում էր իր` #ԱշոտզանգիրԼենոչկային ֆլեշմոբի մասին` յուրաքանչյուրին առաջարկելով ստեղծել իր տեսանյութը։

2019–ի նոյեմբերի կեսերին Եսենինան եկել էր Հայաստան, այցելել Sputnik Արմենիայի խմբագրություն ու կատարել հայտնի «Աշոտի» մասին երգը։