Առնոլդ Շվարցենեգերն առաջին անգամ պապիկ կդառնա

Դերասանը վերջերս լրագրողներին խոստովանել էր, որ վաղուց է ցանկանում պապիկ դառնալ, բայց և չի ցանկանում ճնշում գործադրել իր երեխաների վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Աշխարհահռչակ դերասան, հայաշատ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն առաջին անգամ պապիկ կդառնա։ Ամերիկյան People պարբերականը հաղորդում է, որ լեգենդար «Տերմինատորի» զավակներից մեկը նրան վերջապես թոռնիկ կպարգևի։

Մահացել է երգիչ Անդրանիկ Հովհաննիսյանը

72-ամյա դերասանը հինգ երեխա ունի։ Նրանցից երեքն արդեն ամուսնացած են, սակայն երեխաներ դեռևս չունեն։ Իսկ հիմա ավագ դստեր շնորհիվ «երկաթե Առնին» պապիկ կդառնա։ Շվարցենեգերի դուստրը՝ 30-ամյա Քեթրինը, որն ամուսնացած է դերասան Քրիս Պրատոմի հետ, երեխայի է սպասում։

Ընդամենն ամիսներ առաջ Շվարցենեգերը լրագրողների հետ զրույցում խոստովանել էր, որ արդեն վաղուց է ցանկանում թոռնիկներ ունենալ, պապիկ դառնալ, բայց և ճնշում չի գործադրի զավակների վրա։

«Գիտեմ՝ վաղ, թե ուշ՝ դա կլինի։ Առնին ու Քրիսն իրենք կորոշեն, թե երբ են դրան պատրաստ»,- ԶԼՄ-ների հետ զրույցում նշել էր դերասանը՝ հատուկ առանձնացնելով ավագ դստեր ընտանիքը։

Շվարցենեգերը շնիկին սովորեցնում է` ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. տեսանյութ

Հիշեցնենք՝ վերջերս Առնոլդ Շվարցենեգերը մեկ միլիոն դոլար էր նվիրաբերել այն բուժկենտրոնների ու բժիշկների համար, որոնք պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ։