Մահացել է երգիչ Անդրանիկ Հովհաննիսյանը

Երկար պայքարից հետո բժիշկներին չի հաջողվել փրկել ազգագրական երգերի կատարողի կյանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ազգագրական երգերի կատարող, «Ակունք» համույթի մեներգիչ Անդրանիկ Հովհաննիսյանը։ «Գութան» ազգային երգի-պարի փառատոնը Facebook-ի էջում ցավակցություններն է հայտնել երգչի անժամանակ մահվան կապակցությամբ։

«Հայ ավանդական մշակույթի մարտիկ Անդրանիկ Հովհաննիսյան... մեծ կորուստ ...հազար ափսոս...»,- գրված է ցավակցության մեջ։

Նշենք, որ հոգեհանգստի կարգը կկատարվի ապրիլի 27-ին՝ ժամը 17։00, Թբիլիսյան 29/10 հասցեում գտնվող սգո սրահում։

Կորոնավիրուսը Հայաստանում. մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 69-ով և դարձել 1746

Անդրանիկ Հովհաննիսյանը եղել է «Ակունք» համույթի առաջին անդամներից մեկը, համույթի կազմում ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում՝ ներկայացնելով հայոց երգն ու ոգեշնչելով սփյուռքի մեր հայրենակիցներին։

Անդրանիկ Հովհաննիսյանը նաև ղեկավարել է «Վան» ազգագրական համույթը։