«Դա պարտադիր պայման է». ինչ պիտի անեն ՌԴ քաղաքացիները Հայաստանից մեկնելու համար

Թռիչքի ուղևորների ցուցակում կարող են ընդգրկվել միայն Մոսկվայի, մերձմոսկովյան շրջանների, Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի բնակիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Հայաստանում ՌԴ դեսպանությունը տեղեկացնում է, որ ՀՀ-ում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները պարտադիր պետք է գրանցվեն «Պետծառայությունների» հարթակում՝ ապրիլի 27-ին կազմակերպվող Երևան-Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա չվերթի ուղևորների ցուցակում ընդգրկվելու համար։

Կիև-Երևան չարտերային չվերթով 150 քաղաքացի կվերադառնան Հայաստան

Ավելի վաղ ՌԴ կապի նախարարությունը տեղեկացրել էր, որ երկուշաբթի օրը՝ ապրիլի 27-ին տեղի կունենա ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնող Երևան-Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա չվերթը։ Թռիչքի ուղևորների ցուցակում կարող են ընդգրկվել միայն Մոսկվայի, մերձմոսկովյան շրջանների, Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի բնակիչները։

«Քանի որ մեծաթիվ հարցումներ ենք ստանում, հիշեցնենք՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա չվերթի ցուցակում ներառվելու համար անհրաժեշտ է գրանցվել «Պետծառայությունների» հարթակում՝անցնելով հետևյալ հղումով  https://www.gosuslugi.ru/395443/1», - նշված է դիվանագիտական ներկայացուցչության Facebook-ի պաշտոնական էջում տարածված հաղորդագրության մեջ։

Իտալիա այս տարի չգնացինք. երկիրը զբոսաշրջիկների համար սահմանները չի բացի

Նաև նշվում է, որ գրանցումը «անձնական գրասենյակի» միջոցով միակ տարբերակն է չվերթից օգտվելու համար։