Տաք գարնան շունչը կրկին կզգանք. եղանակի տեսություն

Տեղումները, ճիշտ է, դեռ չեն ուզում նահանջել, սակայն ցուրտը կամաց–կամաց «կհավաքի իրերը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր և վաղը Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճանով:

«Հանրապետության տարածքում ապրիլի 26-ին՝ ժամանակ առ ժամանակ, 28-30-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: Տեղումներն այսօր գիշերը լեռնային շրջաններում կլինեն ձյան տեսքով: Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

Տաք գարնան շունչը կրկին կզգանք. եղանակի տեսություն

Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, իսկ ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։

Երևան քաղաքում այսօր ժամանակ առ ժամանակ, 28-30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-17մ/վրկ։ Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչ մուտացիաներ են առաջանում նստակյաց կյանքից