ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի -Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 3 միլիոնին։ Worldometer-ի թարմ տվյալներով՝ աշխարհում գրանցվել է COVID-19-ով վարակվելու 2 923 783 դեպք։ Այս վիրուսից արդեն մահացել է 203 319 մարդ։
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, հաջորդում են Իսպանիան և Իտալիան։
Միացյալ Նահանգներում արդեն վարակվել են 960 896 մարդ։ Երկրում համավարակի զոհերի թիվը 54 265 է։
COVID-19 -ը շարունակում է տարածվել եվրոպական երկրներում։ Իսպանիայում կորոնավիրուս է հայտնաբերվել 223 759 անձանց մոտ, նրանցից 22 902 մահացել են։ Իտալիայում կորոնավիրուսով վարակված են 195 351 մարդ, զոհերի թիվը 26 384 է։
Չինաստանը, որտեղ առաջինն էր կորոնավիրուսի բռնկումն արձանագրվել, այս պահին վարակակիրների թվով 9-րդ տեղում է։ Կորոնավիրուս է հայտնաբերվել 82 827 բնակչի մոտ, մահացել են 4 632 -ը։
Կորոնավիրուսը Հայաստանում. մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 69-ով և դարձել 1746
Հիշեցնենք՝ Առողջության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11 -ին հայտարարեց COVID-19 համավարակի մասին։ Աշխարհի բազմաթիվ երկրներ դադարեցրեցին օդային հաղորդակցությունը։
Կիև-Երևան չարտերային չվերթով 150 քաղաքացի կվերադառնան Հայաստան